2012 թ․ դեկտեմբերի 11-ին «ԼԱՎ ԷԼԻ»-ն (Մհեր Մանուկյան, Դավիթ Գրիգորյան, Բագրատ Ազնաուրյան, Տիգրան Ոսկանյան, Շողեր Մանուկյան) ելույթ ունեցավ Վանաձորի Աբելյանի անվան պետական թատրոնի շենքում՝ Մարդու իրավունքների օրվան նվիրված ռոք փառատոնի շրջանակներում:
Համերգն անցավ շատ ջերմ մթնոլորտում, որի համար «ԼԱՎ ԷԼԻ»-ն անչափ երախտապարտ է:
Փառատոնին մասնակցում էին նաև «Դոգմա»-ն՝ Երևանից, «Բամբիռ»-ը՝ Գյումրիից և «Որդան կարմիր»-ը՝ Վանաձորից:
2012 թ. հուլիսի 4-ին Վանաձորի կենտրոնական՝ Հայքի հրապարակում տեղի ունեցավ «LAV ELI» ռոք խմբի բացօթյա բացառիկ համերգը: Բացառիկ, որովհետև Աստված գիտե, թե երբ էր վերջին անգամ խումբը մենահամերգ տվել իր հարազատ քաղաքում: Եվ բացի այդ, համերգին մասնակցում էր նաև արդեն վաղուց ԱՄՆ-ում հաստատված Գոռ Մխիթարյանը՝ «ԼԱՎ ԷԼԻ»-ի հիմնադիրներից ու առանցքային անդամներից մեկը:
2011 թ․ մայիսի 21-ին, ժամը 20:00-ից 23:00-ը, Մհեր Մանուկյանն ու իր ընկերները Գաֆեսճեան կենտրոնում ներկայացրեցին հիմնականում ակուստիկ ծրագիր՝ հին ու սիրված, նոր ու սիրված, նոր ու դեռեւս անծանոթ երգերից:
Համերգի անտրակտին հանդիսատեսները հնարավորություն ունեցան գնելու LAV ELI խմբի վերջին ալբոմը՝ թողարկված ԱՄՆ-ում:
Կարող եք այցելել նաև համերգի ֆեյսբուքյան էջը
Բաժանորդագրվեք կայքի նորություններին