Մայիսի 21-ին, ժամը 20:00-ից 23:00, Մհեր Մանուկյանն ու իր ընկերները Գաֆեսճեան կենտրոնում ներկայացրեցին հիմնականում ակուստիկ ծրագիր՝ հին ու սիրված, նոր ու սիրված, նոր ու դեռեւս անծանոթ երգերից: Մենք միասին անցկացրեցինք գեղեցիկ լիրիկական (եւ ոչ միայն) երեկո: Նաեւ եղան անակնկալ ելույթներ հրավիրյալ երաժիշտների հետ:

Համերգի անտրակտին հանդիսատեսները հնարավորություն ունեցան գնելու LAV ELI խմբի վերջին ալբոմը՝ թողարկված ԱՄՆ-ում:

Կարող եք այցելել նաև համերգի ֆեյսբուքյան էջը

Game

GAME (Գոռ, Աշոտ, Մհեր, etc.)

Կազմը –

  • Աշոտ Չոբանյան - վոկալ, հարվածային գործիքներ
  • Գոռ Մխիթարյան - առաջատար կիթառ
  • Մհեր Մանուկյան - ռիթմ կիթառ

1994 թվականն էր: Հայաստանի՝ իր մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորում արդեն ցրվել էր «Ստվերներ» ռոք խումբը: Շատ չանցած՝ «Ստվերներ»-ի հարվածորդ Աշոտ Չոբանյանը խմբի նախկին կիթառահար Գոռ Մխիթարյանին եւ երաժշտական աշխարհում նոր քայլեր անող Մհեր Մանուկյանին առաջարկեց նոր խումբ հավաքել, որը ստացավ GAME անվանումը:

Խումբն անմիջապես սկսեց փորձերը՝ հիմնականում կենտրոնանալով «Ստվերներ»-ի երգացանկի վրա, ավելացնելով մեկ-երկու սեփական ստեղծագործություն: Արդյունքում կատարվեցին սիրողական ձայնագրություններ, ինչով էլ սահմանափակվեց խմբի աշխատանքը:  

Ձայնագրություն՝

դեմո ձայնագրություն, 1994 (ձայներիզ)

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք կայքի նորություններին