SNACK
ՍՆԷՔ (Սիրո ՆեոԷկզիստենցիալիստական Քրեստոմատիա)
Կազմը –
- Աշոտ Չոբանյան - վոկալ, հարվածային գործիքներ
- Ալեքս Ավետիսյան - բաս կիթառ, վոկալ
- Գոռ Մխիթարյան - առաջատար/ռիթմ կիթառ, վոկալ
- Մայքլ Ջեյ Հեմմես – ռիթմ կիթառ, վոկալ
- Մհեր Մանուկյան - առաջատար/ռիթմ կիթառ, վոկալ, ստեղնային գործիքներ
1995-ին GAME-ը որոշում է որպես բաս կիթառահար հրավիրել խմբի ընդհանուր ընկեր Ալեքս Ավետիսյանին: Խումբը սկսում է փորձերը Վանաձորի ՀՀՇ կազմակերպության կողմից բարեհաճորեն տրամադրված տարածքում՝ իր ստեղծած աղմուկով սարսափահար անելով ոչ միայն շենքում բոլոր գտնվողներին, այլեւ մոտ մեկ կիլոմետր շառավղով բոլոր մարդկային եւ ոչ մարդկային արարածներին: Աշոտի առաջարկությամբ խմբին է միանում կիթառահար Մայքլ Ջեյ Հեմմեսը, որը Վանաձորում էր գտնվում որպես ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր: Փորձերը տեղափոխվում են Վանաձորի պետական տիկնիկային թատրոն, որտեղ խումբն աշխատանքի է անցնում որպես թատրոնի երաժշտախումբ: Երգացանկին, բացի «Ստվերներ»-ի երգերից, ավելանում են բավականին մեծ թվով սեփական երգեր: Խումբը աշխատում է անիծվածի պես եւ 1995-ի մարտի 11-ին Վանաձորի տիկնիկային թատրոնի բեմում հանդես է գալիս իր առաջին անհատական համերգով: Անմիջապես համերգից առաջ Աշոտը խմբի անունը հայտարարում է որպես «Snack», որը հետագայում մեկնաբանվում է որպես «ՍՆԷՔ»՝ Սիրո ՆեոԷկզիստենցիալիստական Քրեստոմատիա: Համերգը, չնայած ոչ այնքան փայլուն կատարողական վարպետությանը, ցնծությամբ է ընդունվում:
Առաջին համերգին հետեւում են մի շարք համերգային հրավերներ եւ այլ անհատական բեմելներ: «ՍՆԷՔ»-ը սկսում է շրջագայել Հայաստանով՝ ելույթ ունենալով Երեւանում, Գյումրիում, Ծաղկաձորում եւ իհարկե՝ Վանաձորում: Հավաքված նյութի հիման վրա խումբը սկսում է ձայնագրվել: Արդյունքում հայտնված «Ահա եւ մենք» ալբոմից մի քանի երգ շարունակաբար սկսում են հնչել երեւանյան Հայ FM ռադիոկայանի եթերում եւ, ի հետեւանք, «ՍՆԷՔ»-ը նշվում է որպես տարվա հինգ լավագույն հայ կատարողներից չորրորդը՝ ցանկում լինելով միակ խումբը:
Ձայնագրություն՝
«Ահա եւ մենք», 1995 ( ձայներիզ, 17 երգ, 60 րոպե )
Երգացանկ.
| 1. Գնա 2. Սարերը 3. Եւ ուրիշ ոչինչ 4. She Has Gone 5. Into Her Life 6. Աղջիկ ջան 7. Flyer’s Song 8. Echo Men 9. The Little Fool |
10. Պատեր 11. I Sense 12. One Sunday Morning 13. Sad Song 14. Հասարակ աղջիկներ, հասարակ տղաներ 15. Գորշ 16. Քո Աչքերը 17. The Sunslier’s Song |
Ձայնագրվել է Վանաձորի «Ունիվերսալ» ձայնագրման ստուդիայում: Ձայնագրման ռեժիսոր՝ Էդիկ Բաբաջանյան: Պրոդյուսերներ՝ ՍՆԷՔ եւ Էդիկ Բաբաջանյան:

Մայիսի 21-ին, ժամը 20:00-ից 23:00, Մհեր Մանուկյանն ու իր ընկերները Գաֆեսճեան կենտրոնում ներկայացրեցին հիմնականում ակուստիկ ծրագիր՝ հին ու սիրված, նոր ու սիրված, նոր ու դեռեւս անծանոթ երգերից: Մենք միասին անցկացրեցինք գեղեցիկ լիրիկական (եւ ոչ միայն) երեկո: Նաեւ եղան անակնկալ ելույթներ հրավիրյալ երաժիշտների հետ: