Lyrics

ԿՈՂՄ Ա

1.ԳՆԱՑՔԸ
2.1-ԻՆ ԼԱՎ ԵՐԳ
3.ՔՈ ԱՉՔԵՐԸ
4.ԱՂՋԻԿՆԵՐԸ ԽԵԼՔ ՉՈՒՆԵՆ
5.ԴԵ ԳՆԱ
6.ՍԱՌՆԱՐԱՆ
7.ԳՐԿԱԲԱՑ ԵՐԳ
8.ՊԱՐԵՐԻ ԱՐՔԱՆ
9.ԿԼԻՆԵՍ ԴՈՒ ԻՄԸ
10.ԱՍՔ ԼՈՒՍՆԻ ՄԱՍԻՆ
11.ԳԱՐՈՒՆ

ԿՈՂՄ Բ

1.BLUE MOUSE
2.SUPERSTITIOUS
3.FUOL
4. 2-ՐԴ ԼԱՎ ԵՐԳ
5.RED HILL
6.NUMBER 6
7.1.000.000 BROKEN HEARTS
8.FINE LINE
9.PUNK SONG
10.ELABORATE PLANS

ԳՆԱՑՔ

Ես՝ գնացք, ես՝ գնացք
Քո մարմնի երկաթուղում (1)
Ես՝ գնացք, ես՝ գնացք
Քո մարմնի երկաթուղումում:

Քո ճամփաները տեղ-տեղ թաց են,
Բայց դա ոչինչ, ես լավ գնացք եմ:
Թեեւ դու գերազանց ցնցվում ես,
Ես չեմ կանգնում, ես սլանում եմ:

(1)

Մեքենավարս թունդ հարբած է,
Նա չի կարող պահել գնացքը:
Սլաքավարդ խելագար է,
Նա միշտ փոխում է իմ կանգառը:

Արի հեռու կանգնհենք ամեն ինչից,
Միայն թե մենք հասնենք, հասնենք վերջին:

Ինչ էլ որ անես, ես կհասնեմ
Ինչ էլ որ անես ես կհասնեմ
Ինչ էլ որ անես ես կհասնեմ
Ինչ էլ որ անես ես կհասնեմ…

ԱՌԱՋԻՆ LAV ԵՐԳ

Գտա քեզ երկնքում,
Հանգիստ քնի գրկում,
Ժպիտ էր քո դեմքին ու մանկոքւթյուն էր քո հոգում:
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը՝ 2
Քնից թանկ բան չկա կյանքում: ԱՆԳԱՄ

Հանդարտ քո գլխի տակ
Հոգնած մի թավջութակ
Պատմում էր, որ մեր կյանքը ոսկու հոր է անհատակ:
Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ, 2
Քեզ այստեղ ով կհավատա: ԱՆԳԱՄ

Եվ ձեր հրճվանքը ինձ շատ խորթ է,
Ձեր կուռքին ես չեմ դավանում:
Ով է այս երկար կյանքում հաջորդը,
Որ արդեն էլ չի դիմանում,
Էլ չի դիմանում…

ՔՈ ԱՉՔԵՐԸ

Քո աչքերը ինձ դարձրել են խելագար, (1)
Քո շուրթերը գինետուն են ինձ համար:

Երբ քայլում եմ քո կողքից,
Դու քնքուշ ժպտում ես ինձ, ասես
Լինեմ ես երազում:
Քո ամեն հայացքից ես թռչում եմ երկինք
Եւ երկար երկիր չեմ իջնում:

(1) X 2

Ինձ զգում եմ անընդմեջ,
Ոնց որ արջը մեղրի մեջ, ու քեզ
Ամեն մարդ կասի,
Որ կյանքի բերումով յոթը երգ գիտեմ,
Եւ բոլոր յոթն էլ քո մասին:

(1) X 2

Իսկ շատերն ասում են ինձ՝
Վատ է այս տղան,
Բայց քո չքնաղ աչքերին
Ես ոնց դիմանամ:
Երազն այս երկնային թող ձգվի ինձ համար շատ երկար
շատ երկար…
(1) X 2

ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉՈՒՆԵՆ (ԽԵԼՔ)

Աղջիկները խելք չունեն,
Դա վաղուց են ինձ ասել:
Նրանց իմ հմայքը միշտ
Շատ դժվար է տեղ հասել,
Բայց դու իմ ձեռքից չես պրծնելու:

Գուցե ես թշվառ եմ շատ,
Կամ էլ ուժս չի պատում:
Քո կրծքին ես տեղ չունեմ
Եվ ստիպված գնում եմ տուն:

Քար եմ ես ինչ-որ մեկի երիկամներում,
Ինձ ճնշում ես ու սպասում՝ երբ եմ դուրս գալու.

(Կրկներգ)

Թեկուզ դառնաս դու ծառ
Կամ ինչ-որ կենդանի,
Ես ոչ մի արգելքի առջեւ կանգ չեմ առնի:
Ինձ չի հուզել երբեք, թե ինչ կա քո մտքին,
Եթե ինձ չսիրես, կուտեմ քո տատիկին:

Երբ քնում եմ, երազում
Վատ բաներ եմ տեսնում ես,
Թե երազս քեզ պատմեմ,
Ինձ հաստատ կկործանես:
Նույնիսկ կխեղդես ինձ Սեւանում:

Փող չունեմ, բայց շատ է պետք,
Շատ բաներ կան անելու,
Թե Աստծով մենք միանանք,
Քեզ ու խոզ եմ պահելու:

Քար եմ ես ինչ որ մեկի երիկամներում,
Ինձ ճնշում են ու սպասում՝ երբ եմ դուրս գալու:

(Կրկներգ)

ԴԵ ԳՆԱ

Միթե դու գիտես,
Որ ես քեզ…
…Մի փորձիր ընդհատել:
Միթե այն անգամ
Չզգացիր…
…Փաթաթվիր, չմրսես:

Չես հիշում այն ժպիտը քո,
Ջերմ հայացքդ իմ աչքերին հառված, (1)
Չես հիշում դու այն խենթ երեկոն,
Երբ ես եւ դու…

Դե գնա, դե գնա,
Չեմ ուզում ես լինել քո ձեռքին
Մի խաղալիք: (Chorus)
Դե գնա, դե գնա,
Կհիշես հետո ժպիտը քո, հայացքը իմ:

Կար ժամանակ, երբ ես փնտրում էի քեզ,
Կար ժամանակ, երբ ես ապրում էի քեզնով,
Կար ժամանակ, երբ իմ երազը կարծես
Դառնում էր հուր ու բոցկլտում կյանքով:

Դե գնա, դե գնա
Հերիք էր ինձ այն մի քանի համբույրը տաք,
Դե գնա, դե գնա
Ու չես ունենա քո փափագած բալիկն ինձնից:
…Բա…

Դու դեռ շատ կզգաս գիրկն ամուր քեզ սիրող…տատիկիդ:
Քեզ դեռ շատ կայրի շունչը տաք քո քնքուշ…կատվիկի:

(1) – [Chorus]

ԿԱՐՈՏ (ՍԱՌՆԱՐԱՆ)

Ինձ թողիր մենակ,
Հինգ օր շարունակ
Ու չես մտածում, որ ես
Սոված կմնամ:

Դու ինձ մոռացար,
Ինձնից հեռացար,
Սառնարանը՝ երբ չկաս,
Ախ, շատ է դատարկ:

Բայց առանց քեզ
Ես կյանք չունեմ,
Առանց սիրո սովից կմեռնեմ: (Chorus)
Սպասում ենք քեզ՝ նայելով դռանը,
Ես ու մեր տխուր սառնարանը:

Երբ ես տուն գալու
Ու ճաշ եփելու,
Որ ես կշտանամ նորից
Քո քնքուշ սիրով:

Ախ ինչ լավ էր, երբ
Ապրում էինք ուրախ,
Ես պառկում էի, իսկ դու զբաղվում
Բան-ման եփելով:

(Chorus)

Ինձ թողիր մենակ,
Հինգ օր շարունակ,
Բայց ես հույս ունեմ, որ դու
Մի ժամից կգաս,
Մի ժամից կգաս:

ԳՐԿԱԲԱՑ ԵՐԳ

Գրկաբաց ընդունեք դուք Գարունը,
Եւ երգը սիրո կհնչի:
Գուցե թե հանկարծ ինչ-որ մեկն էլ 2
Իր ծոցը մի օր ձեզ կանչի: ԱՆԳԱՄ

Գրկաբաց ընդունեք դուք Ամառը
Եւ մի ալարեք լողանալ,
Որ երբ դուք հանեք ձեր շորերը, 2
Դրանից ոչ ոք չմահանա: ԱՆԳԱՄ

Գրկաբաց ընդունեք դուք Աշունը,
Ինչքան էլ մրգեր որ հուպ տաք,
Ոչ ոք չի հարցնի, թե ինչու եք 2
Հանկարծ պպզել ծառի տակ: ԱՆԳԱՄ

Գրկաբաց ընդունեք Դուք ձմեռը,
Ուրախ փաթիլներն են փայլում,
Ոչինչ, որ կապտել ու ցնցվում եք
Եւ սառույց թքելով եք քայլում
Ոչինչ, որ կապտել ու ցնցվում եք,
Գարունն է քայլում առջեւում:

 

ՊԱՐԵՐԻ ԱՐՔԱՆ

Ինձ դեռ շատ դու կհիշես,
Պարերի արքան եմ ես:
Իմ ձեռքով շոյող-ճկուն
Ես հասնում եմ քո հոգուն՝ խորքում:
Իսկ ջահերը իմ կրքի լույս են տալիս ամենքին՝ պայծառ:

Գիշերները մութ ու վառ
Ես պարում եմ անդադար,
Այն պարերը, որ լույսով
Վերհիշում ես դու հույսով՝ թաքուն:
Բայց սրահում ես քեզ այնպես,
Բես, կարծես չգիտես դու ոչինչ:

Չէ որ երբեք ես թույլ չեմ տա քեզ
Գիշերը քնել, գիշերը սպանել,
Պարիր ինձ հետ ու պարզ կտեսնես՝ (Chorus)
Ինչ ասել է այս գիշեր
Արքայի գրկում լինել:

Երբ մթնում է քաղաքում,
Սիրտն է ձեր թույլ բաբախում,
Գիշերները ծախեցինք,
Մի քիչ հանգիստ գնեցինք՝ փողով:
Իսկ լուսինը կույս ու հեզ
Փնովում է հիմա ձեզ՝ էխ դուք:

Ես ապրում եմ կատվի պես,
Հենց այդպես պիտի ապրես,
Որ գիշերը հասկանաս, որ իրեն չմոռանաս՝ երբեք:

Չէ որ պետք է ընդունել,
Մեղք է գիշերը վատնել:

(Chorus)

Երբ պարում ենք ես ու դու,
Մեր մեջ կրակն է թնդում,
Մենք պահում ենք մեզ, կարծես
Արեգակը պինդ լինենք գրկած:
Տրվելով արբած շոգին,
Պար է գալիս մեր հոգին՝ ուրախ:

(Chorus)

 

ԿԼԻՆԵՍ ԴՈՒ ԻՄԸ

Ինչ եղավ ինձ հետ,
Ես դեռ չգիտեմ:
Ընկնում էի նորից պատուհանից ցած:

Բայց դա դեռ ոչինչ,
Չէ որ դու այսօր
Ինձ շշնջացիր՝ մի քիչ կարմրած, որ

Կլինես դու իմը
Կլինես դու իմը (Chorus) x 2
Կլինես դու իմը
Միայն այս գիշեր

Ոչինչ չեմ լսում,
Ոչինչ չեմ տեսնում,
Գլխիս մեջ երգում է հարբած մի Ամուր:

Դու կարծես թե տանն ես,
Արձակել ես շանդ,
Իսկ սոված քո շունը ինձ է մոտենում, բայց

(Chorus) x 2

ԱՍՔ ԼՈՒՍՆԻ ՄԱՍԻՆ

Արեւիկն ասաց՝ մի գնա,
Ու Լուսինն այստեղ կապ չունի,
Կես ժամից հետո մերոնք հյուր կգնան, 2
Իսկ մենակ մարդ ոնց քնի: ԱՆԳԱՄ

Այդ մտքերն ինձ շատ դուր եկան,
Ու լուսինն այստեղ կապ չունի,
Կես ժամից մենք մնացինք լրիվ մենակ, 2
Իսկ մենակ մարդ ոնց քնի: ԱՆԳԱՄ

Էս ինչ լավն ես այ Գիշեր
Էս ինչ լավն ես այ Գիշեր

Աստղերը ինձ քույր են,
(Լուսինն այստեղ կապ չունի)
Իմ սիրելին լուռ է
Եւ խոսելու ուժ չունի

Էս ինչ լավն ես այ Գիշեր
Էս ինչ լավն ես այ Գիշեր

Ես երջանիկ մարդ եմ
(Լուսինն այստեղ կապ չունի)
Իմ սիրելին Վարդ է,
Բայց ծակելու փուշ չունի:

Էս ինչ լավն ես այ Գիշեր
Էս ինչ լավն ես այ Գիշեր

Երկնքում եմ ես գիշերել
Ու Լուսինն այստեղ կապ չունի
Այդ ինչեր արեւը իմ գլխին բերեց, 2
Լավ հանգիստ պետք կլինի: ԱՆԳԱՄ

Գարուն է եկել

Գարուն է եկել
Գարուն է բացվել
Իմ մարած սրտին տանտեր է դարձել:

Ախ, քանի տարի
Ես գարուն չէի տեսել…

Գարուն է բացվել իմ մարած սրտին
Ու արեւոտ ժպիտով լավ ձնհալ է խոստացել:

Ով էր, որ Գարնան հետ
Ձայն էր տալիս ու հրաշք էր ուզում, (Chorus)
Մենք ենք, որ անցնելիս
Լուռ ենք անցնում, բայց Գարուն ենք սպասում, ու մի օր…

Անշարժ, պարապ այնքան մնաց,
Սառույց կապեց հոգիս:
Աստված, ես ինչ կանեի, եթե
Գարունն անցներ կողքից:

Ջուր դառնամ, ջրվեժ կազմեմ,
Թափ առնեմ, վազեմ,
Թափ առնեմ ու ներս լցվեմ,
Գետ դառնամ, հոսեմ…

(Chorus)

THE BLUE MOUSE

Lying here all aIone and Sharks inside, bleeding laughter
No friends left. Universe in my madness,
Carry on with those I will Feel better after
Suicide games How much is left?
Play all night in my How much is left?...
Burning head...
Dancing Flames

Chorus: Oh, Blue Mouse,
Give me water,
Soothe my thirst and
Let me sleep.

I’ll be strong and
I’ll be happy,
Only give me little
Water, please...
...hey...

SUPERSTICIOUS

You are superstitious “Pan and The Superstitious
But you don’t believe me Bachelor’s Wife”
You are so ambitious
So, you want to leave me. You think I’m no musician,
You want to cheat me I spoiled all your life,
But I’m old enough That you’re above suspicion,
To understand your dirty But you’re no Caesar’s wife,
Tricks and staff. I rule the woods, the meadows
And the lakes
And you don’t even know
How to make a cake.

Chorus:

I’m not cynical,
I’m just a miracle,
Not a slave, at mat or a vehicle
I play my pipe,
Brilliant melodies,
You can’t hear
And that is your tragedy.

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք կայքի նորություններին