Համերգ «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում

Համերգ «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում

Ապրիլի 26-ին նվագեցինք «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում՝ որպես «Երաժշտության կասկադ» շարքի ելույթներից մեկը:

Ինչ ասեմ. հիանալի, ջերմ ու սրտաբաց հանդիսատես ունեինք, այդ թվում թե՛ հին, լավ բարեկամներ, թե՛ մեր երաժշտությանն առաջին անգամ ծանոթացողներ: Մի խոսքով, ոչ թե հանդիսատես, այլ իսկական պարգև:

Շնորհակալություն «Գաֆեսճյանի» ժողովրդին՝ հրավերի (և ոչ միայն) համար, իսկ «Երկիր մեդիա»-ին՝ նկարահանման:

Նվագեցինք հետևյալ կազմով.

«ԼԱՎ ԷԼԻ»

Մհեր Մանուկյան, կիթառ, վոկալ
Բագրատ Ազնաուրյան, կիթառ, վոկալ
Տիգրան Ոսկանյան, կոնտրաբաս, բաս կիթառ
Դավիթ Գրիգորյան, հարվածային գործիքներ
Շողեր Մանուկյան, թավջութակ

Հուսով ենք, շուտով պատրաստ կլինի համերգի տեսագրությունը, որը, «Երկիր մեդիա»-ով հեռարձակումից հետո, կարելի կլինի տեղադրել համացանցում:

Ուրեմն, առայժմ:

ԼԱՎ ԷԼԻ

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք կայքի նորություններին